Միայն գերագույն հրամանատարն է լիազորված որոշել պաշտպանության փոխնախարարի ճակատագիրը22 մարտի 2008 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ճակատագիրը կորոշի Հայաստանի գերագույն հրամանատարը, շաբաթ օրը Երեւանում լարգրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: «Մանվել Գրիգորյանն արձակուրդի մեջ է մինչեւ ապրիլի 1-ը, եւ նրա վերադառնալուն պես Հայաստանի նախագահը որոշում կկայացնի, քանի որ ըստ Սահմանադրության, միայն գերագույն հրամանատարն է լիազորված որոշել նման հարցեր, մասնավորապես, պաշտոնում նշանակելը կամ ազատելը, ինչպես նաեւ զինվորական կոչումներ շնորհելու հարցը»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ավելի վաղ Սերժ Սարգսյանն ափսոսանք էր հայտնել, որ «Մանվել Գրիգորյանը փորձեց ներքաշվել քաղաքականության մեջ` չենթարկվել Հայաստանի գերագույն հրամանատարին»: Փետրվարի 21-ին Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ընդդիմությանն են միացել պաշտպանության երկու փոխնախարարները, այդ թվում նաեւ Մանվել Գրիգորյանը, որը գլխավորում է «Երկրապահ» կազմակերպությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |