Վենեսուելայում հրդեհից 68 մարդ է զոհվել![]() 29 մարտի 2018 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի բանտում հրդեհից, որն առաջացել է կալանավորների խռովության ժամանակ, 68 մարդ է զոհվել: Այդ մասին հայտարարել է երկրի դատախազ Թարեկ Ուիլյամ Սահաբը: Ավելի վաղ հայտարարվել էր 78 զոհի մասին: Կալանավորների պահման կենտրոնը գտնվում է Վալենսիա քաղաքում: Հաստատությունը գերծանրաբեռնված է եղել: Կալանավորների բողոքի ակցիան սկսվել է, երբ նրանց այցելության էին եկել հարազատները: Կալանավորները որոշել են այցելուներից մեկին պատանդ վերցնել, իշխանություններին իրենց պահանջները ներկայացնելու համար: Պատանդը դանակահարվել էր, հայտնում է ՌԲԿ-ն El Pais-ի վրա հղումով: Քանի որ իշխանությունները չեն արձագանքել իրենց պահանջներին, կալանավորները սկսել են այրել ներքնակները, ինչն հրդեհի պատճառ է դարձել: Զոհերից շատերը, այդ թվում այցելուների թվից, շնչահեղձ են եղել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |