Փաշազադե. Հայերն անեծք են Ադրբեջանի գլխին![]() 29 մարտի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ «հայերն անեծք են դարձել Ադրբեջանի գլխին»: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը: «200 տարի առաջ, Ալլահի կամքով, մեր հարևանները դարձած հայերը, դժբախտաբար, մեր գլխին անեծք են դարձել», - ասել է ադրբեջանցի հոգևորականն ու հավելել, որ մյուս հարևաններն ու այլ ուժեր «օգտագործել են հայերի ստորությունը ադրբեջանցիների նկատմամբ»: Նրա խոսքով, այդ 200 տարիների ընթացքում հայերը «ցեղասպանություն են իրականացրել» ադրբեջանցիների նկատմամբ, և նրանց հետևում անջատողական ուժեր են եղել: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Փաշազադեն ասել է, որ հայերը մտադիր են շարունակել այն՝ կոնֆլիկտին «կրոնական երանգ հաղորդելով»: Նա հավելել է, նաև, թե հայերը, իբրև թե, քանդում են ադրբեջանական մզկիթները, որոնք «պատմական Ադրբեջանի տարածքների վրա են մնացել»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |