Կառավարական բոլոր շենքերը 100%-ով կանցնեն արևային էլէներգիայի

Կառավարական բոլոր շենքերը 100%-ով կանցնեն արևային էլէներգիայի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության բոլոր մասնաշենքերն ամբողջությամբ անցնում են արևային էլէներգիայի սպառմանը: Այս մասին գրված է Հայաստանի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:

Նշվում է, որ ներկայում ՀՀ-ում գործում է երեք արևային էլեկտրական կայան: Մինչև 2018 թվականի ավարտը նախատեսվում է ստեղծել ևս 7-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում 1 արևային և 2 հողմային էլկայան կկառուցվի: Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրն իրականացնել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---