2018-ին ՌԴ-ն կսկսի նոր վարկով զենքի մատակարարումը ՀՀ-ին![]() 29 մարտի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը 2018-ին կսկսի նոր՝ 100 մլն դոլարի, վարկով զենքի մատակարարումը Հայաստանին: Այդ մասին Երևանում բացված ArmHiTech-2018 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը: «Առաքումները նախատեսված են 2018-ին»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանը նոր ռուսական ռազմական վարկի շրջանակում մտադիր է Մոսկվայից «ռազմավարական զսպման» զենք գնել: 2017-ի դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրենք է ստորագրել 100 մլն դոլարի պաշտպանական վարկ ՌԴ-ից վերցնելու մասին, որի մարման ժամկետը 15 տարի է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |