Ռոուհանի. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով![]() 29 մարտի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով...Անհրաժեշտ է ապահովել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը բանակցությունների միջոցով»,-ասել է Իրանի նախագահը, հայտնում է Haqqin.az-ը: Ռոուհանին հավելել է նաև, որ անհրաժեշտ է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերով: «Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում»,-ասել է նա: Ավելի վաղ Իրանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերին, նշել էր. «Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի բարձունքներում բախումներ էին տեղի ունենում, Իրանը երկու ճակատում էլ գործուն ներկայություն ունեցավ, որպեսզի պատերազմի կրակը հանգցնի և տարածաշրջանում խաղաղություն հաստատի»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |