Զախարովա. Լավրովն ու ԵԱՀԿ ղեկավարը կքննարկեն ԼՂ կարգավորումը

Զախարովա. Լավրովն ու ԵԱՀԿ ղեկավարը կքննարկեն ԼՂ կարգավորումը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ի թիվս այլ հարցեի կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 5-ին տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, որը Մոսկվա կժամանի ՌԴ ՊՆ կողմից կազմակերպվող Միջազգային անվտանգության 7-րդ մոսկովյան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով»,-ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ ՌԴ-ն դիտարկում է ԵԱՀԿ-ն որպես Եվրաատլանտյան տարածքում հանրային անվտանգության կարևոր գործիք: «Նախատեսվում է գնահատականներ փոխանակել Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերի վերաբերյալ»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն` բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ ահրարժեշտ են համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---