ՀՀ քաղաքացիների` շենգենի դիմումների մշակման անվտանգությունը թուրքական ընկերությունում կստուգվի![]() 30 մարտի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կստուգի, թե հայաստանցիների համար շենգեն վիզայի ծառայությունները թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելը համապատասխանում է արդյոք ՀՀ օրենսդրությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ հաշվի առնելով հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունն ու ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը, գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց: ««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար»,- հայտում է նախարարությունը: Նշվում է, որ գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացվի հանրությանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշել էր, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել էր, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |