Արոնյանը կփորձի պաշտպանել GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը![]() 30 մարտի 2018 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կփորձի պաշտպանել GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը: Նրա համար սա վերականգնվելու շատ լավ առիթ է հավակնորդների մրցաշարի անհաջողությունից հետո, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Գեորգ Մեյերը: Մրցաշարը մեկնարկում է մարտի 31-ին: 2017-ին Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր՝ միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանո Կարուանայից: Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը տեղի է ունենալու 2018 թվականի նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանայի հետ: Հավակնորդների մրցաշարի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կարուանան նշել էր, որ արդեն անհամբերությամբ է սպասում չեմպիոնական մրցախաղին և Կարլսենի հետ հանդիպմանը և ավելացրել, որ մի քանի օր նրանց նրանք միմյանց դեմ կխաղան GRENKE Chess Classic մրցաշարում: Մարտի 29-ին կայացել է մրցաշարի վիճակահանությունը: Մագնուս Կարլսենը ընտրել է 10-րդ մեկնարկային համարը, իսկ Կարուանան՝ առաջին: Այսպիսով աշխարհի չեմպիոնը և հակակնորդը միմյանց դեմ կմրցեն մրցաշարի հենց առաջին տուրում: Կարուանան կխաղա սպիտակ խաղաքարերով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |