ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում ապաստան ստացած ադրբեջանցի լրագրողը ծանր վիրավորվել է![]() 30 մարտի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովը, որն ապաստան էր ստացել Ֆրանսիայում, ծանր վիրավորվել է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Թուլուզից ոչ հեռու տեղական ժամանակով 09:000-ին: Կնոջ հետ երթևեկող Նամազովի ավտոմեքենային մեկ այլ մեքենա է հավասարվել: Ըստ ականատեսների, լրագրողի ուղղությամբ 8 կրակոց է արձակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին ֆրանսիական France3 հեռուստաալիքի վրա հղումով: «Տղամարդը ծանր հրազենային վիրավորում է ստացել մեջքից, նրա կինը վիրավորվել է գլխից: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ կինն ավելի ուշ մահացել է»,-ասել է հեռուստաալիքը սեփական աղբյուրների վրա հղումով: Ավտոմեքենան, որից կրակ էր բացվել, հեռացել է պատահարի վայրից: Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել մեքենայի մեջ: Նշվում է, որ Ռահիմ Նամազովը 2010-ից ապրում է Թուլուզում: Մինչ այդ նա կալանքի տակ էր Ադրբեջանում և սպառնալիքներ էր ստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |