ԱՄՆ վիզայի համար հնարավոր է սոցցանցային տվյալներ պահանջվեն![]() 30 մարտի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է Միացյալ Նահանգների վիզայի համար դիմած օտարերկրացիներից սոցիալական ցանցերում նրանց հաշիվների, էլեկտրոնային հասցեների և հեռախոսահամարների տվյալները պահանջել: Associated Press-ի փոխանցմամբ, համապատասխան փաստաթուղթը մարտի 29-ին հրապարակվել է պետքարտուղարության կայքում: Նշվում է, որ նոր կարգի հաստատման դեպքում վիզայի համար դիմողներից կպահանջվի վերջին հինգ տարում սոցիալական ցանցերում նրանց պատմությունը: Նոր պահանջը կտարածվի մոտ 15 մլն օտարերկրացու վրա: Նախկինում այս կարգը գործել է միայն այն օտարերկրացիների համար, որոնք եղել են ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում: Ամեն տարի ԱՄՆ վիզայի համար դիմող մոտ 65,000 օտարերկրացի է հայտնվում այս խմբում: Փաստաթուղթը 60-օրյա ժամկետով ներկայացված է հանրային քննարկման, որից հետո այն ուժի մեջ կմտնի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |