Էրզրումը 2026-ի ձմեռային Օլիմպիադան ընդունելու հայտ է ներկայացրել![]() 30 մարտի 2018 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Էրզրումը 2026-ի ձմեռային Օլիմպիադան և Պարալիմպիկ խաղերն ընդունելու հայտ է ներկայացրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Էրզրումի նախաձեռնությանը: 2017-ի փետրվարին Էրզրումում է անցել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը 13-18 տարեկան մարզիկների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին Insidethegames-ի վրա հղումով: 2026-ի Օլիմպիական խաղերի անցկացման հայտերի ընդունման վերջին օրը մարտի 31-ն է: Խաղերն ընդունելուն հավակնում են նաև կանադական Կալգարին, ճապոնական Սապպորոն, շվեյցարական Սյոնը, շվեդական Ստոկհոլմը, ավստրիական Գրացն ու Շլադմինգը, ինչպես նաև իտալական Միլանն ու Թուրինը: Օլիմպիադա-2026-ի մայրաքաղաքը հայտնի կդառնա 2019-ի սեպտեմբերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |