Օսկանյանը դասընթաց կվարի Թաֆթսի համալսարանում![]() 31 մարտի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը դասընթաց կվարի Թաֆթսի համալսարանում: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ երկարամյա դիվանագիտական գործունեությունից հետո, հետաքրքրական է վերապրածը կիսել ուսանողների և մասնագետների հետ: «Հունվարից ես Լոս Անջելեսում էի, որտեղ հակամարտությունների, ինքնորոշման իրավունքի, բանակցությունների, ինչպես նաև առհասարակ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում դասախոսությունների շարք էի ներկայացնում, որն արդեն գրեթե վերջացրել եմ»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է նաև, որ մինչև Երևան վերադառնալը, Օսկանյանը Հարվարդի իրավագիտության դպրոցում, «Ինքնորոշումը և միջազգային իրավունքը. Կոսովո և Լեռնային Ղարաբաղ․ երկու հակամարտությունների պատմությունը» թեմայով ելույթ է ունենալու ապրիլի 12-ին: «Առաջիկա աշնանային կիսամյակում կվերադառնամ Բոստոն, որտեղ Թաֆթսի համալսարանում, որպես այցելու դասախոս, կվարեմ դասընթաց՝ «Ինքնորոշման և անջատման քաղաքականությունը» խորագրով։ Ուրախ եմ որ ինչ-որ ժամանակով վերադառնալու եմ այն համալսարանը, որտեղ սովորել եմ տարիներ առաջ»,-ասվում է գրառման մեջ։ Վարդան Օսկանյանը ղեկավարել է ՀՀ ԱԳՆ-ն 1998- 2008 թթ.՝ միաժամանակ գլխավորելով ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: 2008-ին նա հիմնել է .՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի, որի նախագահն է եղել մինչև 2012-ը: 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |