Փաշինյանը քայլարշավ է սկսում Գյումրիից Երևան![]() 31 մարտի 2018 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քայլարշավ է սկսում Գյումրիից Երևան՝ ընդդեմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ես անում եմ իմ քայլը: Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»,-ասվում է գրառման մեջ։ Փաշինյանը պետք է անցնի 114 կմ: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանադրությունը չի խոչընդոտում պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման դեմ: Նա նշել է, որ ապրիլի 9-17-ը, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը թափուր լինի, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ազդեցություն չի ունենալու ԱԱԾ-ի և ոստիկանության վրա, ինչը հնարավոր կդարձնի իշխանափոխությունը: Փաշինյանը հավելել է նաև, որ իր համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ անցկացումը: «Այն ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը»,-նշել է պատգամավորը: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |