Երևանում բացվել է լյուքս կարգի «Ալեքսանդր» հյուրանոցը![]() 31 մարտի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում բացվել է «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը: Բացման արարողությանը ներկա է գտնվել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջել է նորաբաց և Հայաստանում իր դասի մեջ միակը հանդիսացող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն» աշխարհահռչակ ցանցի անդամ՝ «Ալեքսանդր» հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ: Հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 53,9 մլն դոլարին համարժեք դրամ: Հյուրանոցում, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, ստեղծվել է 280.000 դրամ միջին աշխատավարձով 144 աշխատատեղ: Ըստ պատասխանատուների, այն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |