Շվեյցարացիները սկսել են աղբը հարևան Ֆրանսիայում թափել. Տնտեսում են![]() 31 մարտի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարացիները սկսել են աղբը հարևան Ֆրանսիայում թափել: Ինչպես հայտնել են Շվեյցարիային սահմանակից ֆրանսիական Ֆրանշ Կոնտեի մաքսատան աշխատակիցները, միայն 2017-ին նրանք 140 շվեյցարացու են բերման ենթարկել, որոնք պատրաստվում էին աղբով լի պարկերը թողնել հարևան երկրում: Նրանց տուգանել են 150 եվրոյով, որից հետո իրավախախտներից ոմանք արդեն հաստատապես են որոշել աղբը Ֆրանսիայում թողնել, քանի որ «արդեն վճարել են»: Այդպիսի շվեյցարացիներին Ֆրնաշ Կոնտեում «աղբահան զբոսաշրջիկներ» են անվանում, գրում է ՌԻԱ Նովոստին Le Parisien-ի վրա հղումով: Ըստ Ֆրանսիայի իշխանությունների, մեկ տարում նրանց հաջողվել է կանխել ավելի քան 10 տոննա աղբի ներկրումը, թեև առավել խորամանկ շվեյցարացիներին դա այնուամենայնիվ հաջողվում է: Շվեյացարացիների նման տարօրինակ պահվածքի պատճառն աղբահանության չափազանց բարձր գներն են: Որոշ շրջաններում աղբը կարելի է թափել միայն հատուկ պարկերով, որոնք ստացել են տեղական իշխանությունների հավանությունը, մյուս շրջաններում էլեկտրոնային աղբամաններ են տեղադրված, որոնք վճար են գանձում աղբի յուրաքանչյուր կիլոգրամի համար: Մեկ անգամ աղբը նետելու համար երկրի բնակիչը միջինը 2 շվեյցարական ֆրանկ պետք է մուծի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |