Սերբիայի նախագահը ժխտում է Կոսովոյի մասնատման ծրագիրը24 մարտի 2008 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Սերբիան չի պատրաստվում բաժանել Կոսովոն ազգային հատկանիշով: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը: Նրա խոսքերով, Կոսովոյի մասնատման ոչ մի գաղտնի ծրագիր չկա: «Ողջ Սերբիան մտադիր է օգնել Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբական փոքրամասնությանը իր առօրյա կյանքում»,-ասել է Թադիչը, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: Նշենք, որ ավելի վաղ «Ասոշիեյթիդ պրեսը» հաղորդել էր, որ Սերբիայի կառավարությունը նամակ է հղել ՄԱԿ` առաջարկելով կիսել Կոսովոյի տարածքը: ՄԱԿ-ի փաստաթղթում, որը մինչ այժմ ձեւականորեն կառավարում է երկրամասում, առաջարկվում է կիսել Կոսովոն էթնիկ սկզբունքով` սերբերի եւ ալբանացիների միջեւ: Մասնավորապես, այն շրջաններում, որտեղ մեծամասնությունը կազմում են սերբերը (խոսքը Կոսովոյի տարածքի 15 տոկոսի մասին է), ոստիկանության, մաքսային եւ դատական համակարգի վերահսկումը պետք է իրականացնեն հենց սերբերը, այլ ոչ թե Կոսովոյի ալբանացիները: Համաշխարհային հանրությունն ու Կոսովոյի կառավարությունն այդ առաջարկությանը դեռեւս չի արձագանքել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |