Արոնյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Նայդիչին

Արոնյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Նայդիչին

PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic շախմատի մրցաշարի 2-րդ տուրում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակներով:

Արոնյանն ունի 1,5 միավոր:2-րդ հաղթանակը տոնել է Նիկիտա Վիտյուգովը: Հաղթանակներ են տոնել նաև Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը. նրանք համապատասխանաբար առավելության են հասնել Հոու ՅԻֆանի և Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Տուրի միակ ոչ ոքին գրանցվել է Ֆաբիանո Կարուանա – Մաթիաս Բլյուբաում պարտիայում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Գեորգ Մեյերի հետ: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և հավակնորդ Ֆաբիանո Կարուանան: Պարտիայում սևերով խաղացող Կարլսենը ուներ մեծ առավելություն, սակայն վերջնամասում ճիշտ չկողմնորոշվեց, պարտիան ավարտվեց հաշտությամբ: Հաշտությամբ են ավարտվել նաև Արկադի Նայդիչ-Մաքսիմ Վաշիե-Լագրավ և Անանդ Վիշվանաթան-Հոու Յիֆան պարտիաները: Տուրում միակ հաղթանակը տոնել է Նիկիտա Վիտյուգովը. նրա մրցակիցն էր Մաթիաս Բլյուբաումը:

3-րդ տուրում Լևոն Արոնյանը խաղալու է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանը կխաղա սևերով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---