Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը 3 ապրիլի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ճանաչել է սեփական պետություն ունենալու իսրայելցիների իրավունքը: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան Atlantic ամսագրին տված հարցազրույցում: «Պաղեստինցիներն ու իսրայելցիները սեփական հողն ունենալու իրավունք ունեն: Մենք պետք է խաղաղ համաձայնագիր կնքենք՝ ապահովելու համար նորմալ հարաբերություններն ու կայունությունը տարածաշրջանում»,-ասել է Մուհամմեդ բեն Սալմանը, գրում է Deutsche Welle-ն: Դիտորդները երկու երկրների մերձեցման այլ նշաններ էլ են նկատում: Այդպես, մարտին Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ բացել է իր օդային տարածքը դեպի Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռի համար: Ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիային Իսրայելի հետ մերձեցման է դրդում հարաբերությունների վատթարացումն Իրանի հետ: Նախկինում Սաուդյան Արաբիան չէր ճանաչում Իսրայելն ու դիվանագիտական հարաբերություններ չուներ այդ երկրի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |