Հայր և որդի Մնացականովների Բեռլինի ռեստորանում ազատ տեղ չի լինում 3 ապրիլի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեստորանատեր Արամ Մնացականովը, որդու՝ Միխայիլի հետ, ռեստորան է բացել արևմտյան Բեռլինի հեղինակավոր Շառլոտենբուրգ թաղամասում, որտեղ շատ դժվար է ազատ տեղ գտնել, և որն ամսական մոտ 120.000 եվրո է բերում: Mine ռեստորանը հայր և որդին բացել են համատեղ՝ ներդնելով գրեթե 2,5 մլն եվրո և 1,5 տարի ծախսելով, գրում է incrussia.ru-ն: Գերմանացիներին գերելու համար Մնացականովներն արևմտյան Բեռլինի նորաձև մթնոլորտում մատուցում են իտալական խոհանոցի սիրված ուտեստները: Մնացականովները ձգտել են մթնոլորտ ստեղծել: Ավագ Մնացականովն անձամբ է ընտրել անձեռոցիկները, դանակներն ու սփռոցները, իսկ ձեռքի աշխատանքի սպասքը հատուկ պատվիրել են պետերբուրգյան «Բիսկվիտ» ստուդիայում: Ռեստարանում ամեն օր թարմ ծաղիկներ են դրվում, իսկ գինին մատուցվում է մուրանական ապակուց պատրաստված Zalta գավաթներով: Արամ Մնացականովը հայտնի է իր ռեստորանային ցանցով Մոսկվայում և Պետերբուրգում, ինչպես նաև որպես խոհարարական շոուների հաղորդավար: Նա ռեստորանային բիզնեսում է 1999-ից, Probka Family խմբի սեփականատերն է, որի մեջ մտնում է 5 ռեստորան Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: Հիմնականում հաստատությունները մասնագիտացած են իտալական խոհանոցի վրա: «Ռեստորանային ծառայության հոր», ինչպես անվանում են Մնացականովին, 2 ռեստորան՝ Jerome-ը և Probka-ն Սանկտ Պետերբուրգի 2017-ի լավագույն 5 ռեստորաններից են ճանաչվել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 3-րդ և 5-րդ տեղերը: Probka-ն հաղթող է դարձել նաև «Կոնսյերժենրի ընտրությունը» անվանակարգում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |