Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է բավարարել ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թեթև արդյունաբերության մեջ։ Ներկրվելու են տրիկոտաժե գործվածքներ, սինթետիկ, ռետինե, նայլոնից թելեր, առաձգական ժապավեն և այլն: Ներմուծվող ապրանքի ընդհանուր ծավալը 706,3 մլն դրամ է գնահատվում։

Ընդ որում, նշված արտադրատեսակներից և ոչ մեկը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից՝ պատճառաբանությամբ, որ դրանք չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։

Փոխարենը ապրանքները ներմուծվում են հիմնականում Թուրքիայից, իսկ դրանց չնչին մասը՝ Ուզբեկստանից:

Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---