Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է Հայաստանի եւ Վիետնամի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը25 մարտի 2008 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հատուկ նշել հայ ու վիետնամցի ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու վերաբերմունքը: Ընդգծելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, միջազգային կազմակերպությունների շրջանակում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, կողմերը կարեւորել են տնտեսական կապերի զարգացումը` պատրաստակամություն հայտնելով կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նրանք առաջնային են համարել փոխայցելությունների կազմակերպումը, գործարար շփումների ակտիվացումը, բազմակողմ տեղեկատվություն փոխանակումն, ինչը թույլ կտա ճշտել համագործակցության հնարավոր բնագավառները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |