Երեւանում հարգանքի տուրք են մատուցել մեկ տարի առաջ մահացած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին25 մարտի 2008 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը երեքշաբթի հարգանքի տուրք է մատուցել մեկ տարի առաջ մահացած երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործող վարչապետ եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը ծաղկեպսակներ են դրել Անդրանիկ Մարգարյանի գերեզմանոցին Պանթեոնում: Ինչպես հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, «Անդրանիկ Մարգարյանը լավ ընկեր էր եւ հուսալի քաղաքական գործիչ»: «Ես Մարգարյանին հիշում եմ` որպես լավ ընկերոջ, հուսալի ազգային քաղաքական գործչի»,- ասել է Սարգսյանը:ԿԲ-ի ղեկավարը նաեւ ցավ է հայտնել, որ այսօր Հայաստանը նվիրված ազգային քաղաքական գործիչների կարիք ունի: «Շատ դժվար է պատկերացնել Հայաստանն առանց Մարգարյանի, ես այնպիսի տպավորություն ունեմ, որ նա դեռ մեզ հետ է: Այս տարին այնքան արագ անցավ, որ վերքը դեռ չի լավացել»,- ասել է Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիա»: Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը, ով ղեկավարում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ հանդիսանում էր վարչապետ 2000-2007 թվականներին, մահացել է սրտի հանկարծակի կաթվածից 2007 թվականի մարտի 25-ին 56 տարեկան հասակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |