Facebook-ից ոչ թե 50, այլ 87 մլն օգտատիրոջ տվյալ է արտահոսել![]() 5 ապրիլի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը ստացել է առնվազն 87 մլն Facebook օգտատիրոջ անձնական տվյալ։ Այս մասին է ասվում սոցցանցի հայտարարության մեջ։ Ավելի վաղ համարվում էր, որ ընկերությունը ստացել է 50 մլն օգտատիրոջ տվյալներ։ Facebook-ի շուրջ սկանդալը սկսվել է մարտի 16-ին, երբ հայտնի դարձավ, որ սոցցանցից միլիոնավոր մարդկանց անձնական տվյալ է արտահոսել բրիտանական Cambridge Analytica ընկերությանը։ Մասնագետները կարծում են, որ հավաքագրված տվյալներն օգտագործվել են ԱՄՆ նախագահի ընտրությունների ու Brexit քվեարկության ժամանակ: Սկանդալի սկզբից ի վեր ընկերությունը կորցրել է իր շուկայական կապիտալիզացիայի մոտ 14%-ը կամ ավելի քան $73 մլրդ՝ $537 մլրդ-ից էժանանալով մինչև $464 մլրդ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |