Սաուդյան Արաբիայում 1980-ականներից առաջին անգամ կինոթատրոն կբացվի![]() 5 ապրիլի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում 35 տարում առաջին անգամ հանրային կինոթատրոն է բացվում: Ամերիկյան AMC Entertainment Holdings Inc. ցանցի հաստատությունը կսկսի աշխատել ապրիլի 18-ին Էր Ռիադում: Այդ մասին հայտնել են երկրի մշակույթի և տեղեկատվության նախարարության Միջազգային կապերի կենտրոնում: Առաջին ֆիլմը, որ կցուցադրվի նր կինոսրահում, կլինի Ռայան Կուգլերի «Սև հովազը»: 2030-ին երկրում արդեն մոտ 350 կինոթատրոն կլինի, գրում է Deutsche Welle-ն: «Դա շրջադարձային պահ կլինի թագավորության մշակութային ինդուստրիայի զարգացման գործում»,-ավելի վաղ ասել էր մշակույթի նախարար Ավադ բեն Սալեհ ալ Ավադը: 2017-ի սեպտեմբերին թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որն իշխանության եկավ 2017-ի հունիսին, կարգադրեց 2018-ից հանել ավտոմեքենա վարելու կանանց համար գործող արգելքը: Նա նաև հայտարարեց երկրի արդիականացման մեկնարկի մասին: 1980-ականներին կինոթատրոններն ու զվարճանքի այլ հաստատությունները փակել էր երկրի պահպանողական ղեկավարությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |