Զարեհ Սինանյանը՝ Գլենդեյլի քաղաքապետ

Զարեհ Սինանյանը՝ Գլենդեյլի քաղաքապետ

PanARMENIAN.Net - Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա կինը՝ Լորի Սինանյանը:

Գլենդեյլում մոտ 170.000 հայ է ապրում: քաղաքում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Հայերը կազմում են քաղաքի բնակչության մեկ երրորդից ավելին:

Սինանյանի ընտրվելու մասին տեղեկությունը հաստատել է նաև Ամերիկայի Հայ դատի արևմտյան ափի կոմիտեն, գրում է ԱՌԿԱ գործակալությունը Asbarez.com-ի վրա հղումով:

Գլենդեյլի քաղաքապետն ընտրվում է 1 տարով:

Սինանյանն արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2014-2015թթ. Նա նաև ընտրվել է Գլենդեյլի քաղխորհրդի կազմում:

Սինանյանը ծնվել է Երևանում 1973թ.: 1988-ին նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: 1997-ին նա ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը Լոս Անջելեսում քաղաքագիտություն և պատմություն մասնագիտությամբ: Նա իրավաբանական գիտությունների դոկտոր է: Ամուսնացած է, ունի 4 երեխա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---