Լիտվայի գործադիր մարմինը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայի գործադիր մարմինը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նա հայտնում է, որ մոտ ապագայում փաստաթղթի վավերացման համար երկրի գործադիր մարմինն այն կուղարկի օրենսդիր մարմնին:

Ավելի վաղ, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵՄ երկրներից վավերացրել էր Էստոնիան:

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---