Վենգեր. Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հաջորդ խաղը![]() 6 ապրիլի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի հերթական մրցափուլում «զինագործների»՝ Մոսկվայի «ՑՍԿԱ»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում վնասվածք է ստացել: «Արսենալը» հաղթել է մոսկովյան ակումբին 4-1 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Աարոն Ռամզին և Ալեքսանդր Լակազետը: Հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ծնկի շրջանում: Բրիտանական Daily Star-ի փոխանցմամբ, ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ Մխիթարյանին վերականգնվելու հնարավորություն կտա. նա բաց կթողնի «Սոթամփթոնի» հետ հանդիպումը: «Մխիթարյանը ծնկի խնդիր ունի, մենք չգիտենք, թե դա որքանով է լուրջ: Նա պետք է հետազոտվի, սակայն միանշանակ է, որ բաց կթողնի կիրակի օրվա հանդիպումը», - ասել է ֆրանսիացի մարզիչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |