Զբիգնեւ Բժեզինսկի. Կոսովոն նախադեպ չի ստեղծում Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Ղարաբաղի համար

PanARMENIAN.Net - «Կովկասի տարածաշրջանը անկայուն է, ունի լոկալ հակամարտությունների պոտենցիալ: Ուստի միջազգային հանրությունը պետք է առավել զգուշորեն մոտենա Կովկասի պետությունների անվտանգության խնդիրներին եւ ակտիվորեն աջակցի տարածքային եւ ազգային հակամարտությունների կարգավորմանը»,-հայտարարել է ամերիկացի քաղաքագետ եւ աշխարհագրական ռազմավարության մասնագետ, ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին: Խոսելով Կոսովոյի անկախության հռչակման եւ որպես նախադեպ այդ փաստի օգտագործման հնարավորության մասին` Զ.Բժեզինսկին հայտարարել է, որ Կոսովոյի ժողովրդի անկախության ձգտմանը սատարեց Եվրամիությունը, եւ Եվրամիությունն էլ իրավասու է հետագա որոշում կայացել:



«Առավել եւս, ինչպես ասում են, անկախությունը եղել է Կոսովոյի բնակիչների ազատ եւ ժողովրդավարական ընտրությունը»,-նշել է նա: Ընդ որում ամերիկացի քաղաքագետը չի կարծում, թե Կոսովոն նախադեպ կստեղծի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Ղարաբաղի եւ Հյուսիսային Կովկասի հակամարտությունների համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կտրուկ տարբերվում է Կոսովոյից: Միեւնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչ կձեռնարկի ԱՄՆ-ն, եթե Ռուսաստանն այնուամենայնիվ օգտագործի Կոսովոյի օրինկաը որպես նախադեպ եւ ճանաչի Աբխազիայի անկախությունը` Զ.Բժեզինսկին հայտարարել է. «Ամերիկան չի ճանաչի կեղծ անկախությունը», հաղորդում է Գրուզիա Online-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---