Գվարդիոլա. Ձմռանը Ռայոլան ինձ էր առաջարկում Մխիթարյանին![]() 7 ապրիլի 2018 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ձմռանը իրեն առաջարկել են կիսապաշտպաններ Փոլ Պոգբային և Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդից», բայց նա հրաժարվել է: Առաջարկն արել էր Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան: Վերջերս հայտնի ֆուտբոլային գործակալ Ռայոլան անպարկեշտ արտահայտություններ էր արել Գվարդիոլային հասցեին՝ նրան «վախկոտ» և «շուն» անվանելով: Գվարդիոլան իր զարմանքն է հայտնել՝ թե ձմռանը Ռայոլան իրեն իր 2 խաղացողներին էր առաջարկում, իրեն «շուն» համարելով: «2 ամիս առաջ գործակալ Ռայոլան ինձ առաջարկում էր Պոգբային և Մխիթարյանին: Ինչո՞ւ: Չէ որ նա պետք է պաշտպանի իր ֆուտբոլիստներին այնպիսի մարդուց, ինչպիսին ես եմ: Դա լավ չէ, նա պետք է հարգի շներին»,-ասել է Գվարդիոլան, գրում է The Telegraph-ը: «Կա՞ն արդյոք այլ մարդիկ, որոնց ես դուր չեմ գալիս: Այդպիսիք շատ են: Չէ որ ես մեծ բոսս եմ: Մի օր ես կհրապարակեմ ցուցակը, հավատացեք»,-հավելել է Գվարդիոլան: Հենրիխ Մխիթարյանը ձմռանը տեղափոխվեց «Արսենալ», իսկ Պոգբան դեռ շարունակում է խաղալ ՄՅՈւ կազմում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |