Մեծ արտապլանային զորավարժություն է անցկացվել![]() 7 ապրիլի 2018 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀՀ ԶՈւ զորամիավորումներից մեկը անցկացրել է մարտական հրաձգությամբ մեծ արտապլանային զորավարժություն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Անցկացվել է զորավարժություն 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ: Նա նշել է, որ զորավարժությունն աննախադեպ էր իր գործողությունների հանկարծակիությամբ, ուժերի, միջոցների և ընդգրկված զորատեսակների առումով։ «Զորավարժությունն անցկացվում էր բարձր լեռնային տեղանքում, բացառիկ սցենարով» ,-ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 6-ին զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով անցկացված զորավարժության նպատակն էր բանակային զորամիավորման զորամասերի, ուժեղացման և աջակցման ուժերի և միջոցների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման իրատեսության ստուգումը հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում, կառավարման մարմինների ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը: Զորավարժության ընթացքում հստակեցվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում պաշտպանության կազմակերպման և անվտանգության ապահովման հարցերը: Համաձայն զորավարժության սցենարի` զորավարժարանում խաղարկվել են պայմանական հակառակորդի հարվածային խմբավորումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ: Բանակային զորամիավորումն ուժեղացման միջոցներով և ուժերով վարել է օջախային պաշտպանական մարտական գործողություններ, մարտավարական և բանակային ավիացիայի հարվածներով ու հրետանու կրակով խոցել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հայտնաբերված պահեստազորը, օբյեկտներն ու նշանակետերը, վերականգնել դրությունը` հակառակորդին ստիպելով կնքել կրակի դադարեցման համաձայնագիր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |