iNews. Երևանի 5 գլխավոր տեսարժան վայրը![]() 9 ապրիլի 2018 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Երևանը նախկին խորհրդային քաղաք է, որը հին է Հռոմից և որտեղ հին մշակույթը շատ հետաքրքիր կերպով համադրվում է արդիականի հետ: Այդ մասին iNews-ում հրապարակված հոդվածում գրել է Դիմիտրիս Հելլը՝ պատմելով Հայաստանի մայրաքաղաքի մասին: Հայաստանի լավագույն կոնյակն ու գինին «Արարատը» հայկական կոնյակ արտադրող ամենահայտնի բրենդերից է, սակայն ոչ միակը, որ արժանի է ուշադրության: Երևանի «Նոյ» գինու-օղու-կոնյակի գործարանը կառուցված է 16-րդ դարի ամրոցի հիմքի վրա, որի պատերը դեռ տեսանելի են գործարանի նկուղներից: Ինչպես նշում է հեղինակը, եթե դա բավարար չէ, որպեսզի Երևան այցելելու ցանկություն առաջանա, ապա պետք է նկատի ունենալ այնտեղ արտադրվող գինիների և կոնյակի լավ որակը: Զով հանգիստ կանաչապատ վայրում Հեղինակը նշել է նաև Սիրահարների այգին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, կառավարական շենքերի հարևանությամբ, ինչպիսիք են նախագահական նստավայրն ու Ազգային ժողովի շենքը: Դա մի խաղաղ ու կանաչ օազիս է՝ ծառերով, ծաղիկներով, արձաններով ու շատրվաններով: Հայաստանի հանրային ռադիոն Առանձին ուշադրության է արժանի Հայաստանի հանրային ռադիոն, քանի որ Հայկական ռադիոյի կատակները հայտնի են դեռ ԽՍՀՄ ժամանակներից: Այդ կատակները նույնիսկ «երկաթե վարագույրի» միջով էին անցնում՝ մերձեցնելով Արևելքն ու Արևմուտքը սառը պատերազմի տարիներին: Մինչ օրս այդ կատակները կարելի է լսել որոշ երկրներում, ասվում է հոդվածում: Նշվում է, որ Երևանում տեղադրված է ռադիոյի 90-ամյակին և ՀՀ հեռուստատեսության 60-ամյակին նվիրված երգող արձանը: Արձանի մեջ ներկառուցված ռադիոընդունիչ կա, որը միշտ հեռարձակում է Հանրային ռադիոյի հաղորդումները: Էդուարդ Ղազարյանի հանճարը Էդուարդ Ղազարյանը, որը հայտնի է աշխարհում որպես «հայկական Դա Վինչի», ստեղծել է աշխարհի ամենափոքր ջութակը: Ղազարյանը վախճանվել է 2012-ին, նա քանդակորգծ էր, որը արվեստի յուրօրինակ գործեր էր ստեղծում մետաղից, որոնք երբեմն շաքարավազի հատիկից էր փոքր են, որոնք մարդու մազից հարյուրավոր անգամ բարակ տարրեր ունեն: Նրա գործերից մեկը ցուցադրվել է ԱՄՆ-ում «աշխարհի ութերորդ հրաշալիքը» խորագրով: Խորհրդավոր լիճը Հեղինակը գրել է նաև Երևանյան լճի մասին՝ նշելով, որ դա քաղաքի ծայրամասում գտնվող արհեստական ջրամբար է, որը գաղտնիքներ է թաքցնում իր խորքերում: 1968-ին լճի ափի մոտ գտնվող ստորջրյա քարանձավում հայտնաբերվեցին օբսիդիանից պատրատված պալեոլիթի դարաշրջանի գործիքներ: Այժմ այդ հողատարածքը պատկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Ընդամենը 8 տարի անց՝ 1976-ին, տրոլեյբուս ընկավ լիճը, որի 96 ուղևորների մեծ մասին փրկվել չհաջողվեց: Շատերին է հայտնի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի հերոսական պատմությունը, որը ողբերգության ժամանակ մարզվում էր լճի ափին և 20 մարդու կյանք փրկեց՝ հանելով նրանց 10 մ խորությունից: Նրա մարզական կարիերան խորտակվեց, իսկ ողբերգությունը, որը շատ բացասական էր ԽՍՀՄ իմիջի համար, ենթարկվեց գրաքննության և երկար ժամանակ այդ մասին չէր խոսվում, սակայն դա միայն հաստատեց լճի համբավը, կարծում է Հելլը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |