«Դովլաթովի» ռեժիսոր. Հիմա շատ բարդ է լավ կինո նկարահանելը![]() 7 ապրիլի 2018 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմի կինովարձությում հաջողության մասին խոսելը դեռ վաղ է, սակայն ֆիլմը ռեկորդային է ռեժիսորի ֆիլմերի շարքում՝ լինելով կոմերցիոն առումով ամենահաջողվածը: Ֆիլմը Ռուսաստանում էկրան է բարձրացել մարտի 1-ին: Ֆիլմը 2 մրցանակ է ստացել Բեռլինի կինոփառատոնում: Ռեժիսորը խոստովանել է, որ հիմա շատ բարդ է լավ կինո նկարահանելը, եթե դա ռոմանտիկ կատակերգություն կամ նվաճումների մասին ֆիլմ չէ: Բացի այդ, ռեժիսորը նկատել է, որ վերջին տարիներին գնալով առավել կարևոր է դառնում ֆիլմի կոմերցիոն հաջողությունը: «Ռոմանտիկ կապիտալիզմի դարաշրջանն ավարտվել է: Եթե դու չես նկարահանում այնպիսի ֆիլմ, որն անմիջական օգուտ կբերի, գնալով ավելի դժվար է դառնում այն նկարահանելը: Ահա թե ինչու են այդքան շատ ռոմանտիկ կատակերգությունները»,-ասել է Ալեքսեյ Գերման-կրտսերը, գրում է 78.ru-ն: Ալեքսեյ Գերման-կրտսերը նշել է, որ նկարահանումների ժամանակ իրենք մտածել են քրաուդֆանդինգի դիմելու հնարավորության մասին, սակայն, հետագայում հրաժարվել են այդ գաղափարից: Ֆիլմը նկարահանվել է տարբեր աղբյուրներից ստացած միջոցներով, այդ թվում ՌԴ մշակույթի նախարարությունից, Առաջին ալիքից և նույնիսկ ապագա հանդիսատեսից: «Մենք, իհարկե, ինչ-որ բան կվաստակենք, բայց դեռ ոչինչ հայտնի չէ: Ֆիլմը կցուցադրվի Չինաստանում, հետո՝ Իրանում»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկայն Netflix ընկերությունը գնել է ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունքը: «Դովլաթով» ֆիլմը պատմում է հայկական և հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի 1971 թվականին կյանքի չորս լենինգրադյան օրերի մասին: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |