ԵՄ-ն ընտրության առջեւ է կանգնեցնում Սերբիային26 մարտի 2008 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Յացեկ Սարիուշ-Վոլսկին հինգշաբթի կայցելի Բելգրադ եւ կհանդիպի Սերբիայի ղեկավարության հետ` առաջարկելու համար ԵՄ-ի եւ Սերբիայի հարաբերությունների զարգացման երկու տարբերակ: ԵՄ ներկայացուցիչը մտադիր է հարցնել սերբերին թե երկու սցենարներից որն են նրանք ընտրում` մեկուսացում տարածաշրջանում, որը մի քանի տարվա հեռանկարում պատկանելու է Եվրամիությանը, թե արագ ինտեգրում: «Երկրորդ դեպքում Բրյուսելը պատրաստ է Բելգրադի հետ փաստաթղթեր ստորագրել, որոնց շնորհիվ սերբերը շուտով կկարողանան առանց վիզաների շրջել ԵՄ-ում, օգտվել ԵՄ հիմնադրամների ֆինանսական օգնությունից, իսկ 2-3 տարի անց Սերբիան կարող է բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ»,-ասել է Սարիուշ-Վոլսկին լեհական «Dzennik» թերթին տված հարցազրույցում: Դա կլինի Եվրամիության ներկայացուցչի առաջին այցը Սերբիա 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումից եւ աշխարհի 34 երկրների կողմից ճանաչվելուց հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |