Արարատյան բակալավրիատն ավարտածները կկարողանան ուղիղ ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջ![]() 7 ապրիլի 2018 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի թագավորական քոլեջը (King’s College London), որն աշխարհի 25 լավագույն բուհերից մեկն է, փաստել է Արարատյան բակալավրիատի կրթության բարձր որակը։ Արարատյան բակալավրիատն ավելացվել է քոլեջի կողմից ընդունելի այն որակավորումների ցանկում, որոնք ապահովում են ուղիղ ընդունելություն բուհ՝ բակալավրի աստիճանի համար։ Լոնդոնի թագավորական քոլեջը հիմնվել է 1829 թվականին։ Ըստ QS World University Rankings-ի 2016-2018 թթ․ տվյալների՝ Լոնդոնի թագավորական քոլեջն աշխարհի լավագույն 25 համալսարանների շարքում է։ Այսօր համալսարանում սովորում է ավելի քան 29 600 ուսանող՝ 150 երկրից։ Այպիսով՝ Հայաստանն Արարատյան բակալավրիատի շնորհիվ միանում է Ֆինլանդիային, Սինգապուրին, Գերմանիային, Էստոնիային և այլ երկրների, որոնց հանրակրթական ծրագրերն ու քննական արդյունքները ևս ապահովում են ուղիղ ընդունելություն Լոնդոնի թագավորական քոլեջ, հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի։ Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը կոչված է որակյալ կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլորաշակերտներին։ ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |