Վարդան Օսկանյանը մասնակցելու է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին26 մարտի 2008 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստի օրակարգում ընդգրկված են քննարկումներ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարելիցի տոնական միջոցառումների նախագծի, 2008-2010թթ. համար տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման, նաեւ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին ուղղված համագործակցության ակտիվացման վերաբերյալ: Կքննարկվեն նաեւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման եւ ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների նախագծի հետ կապված հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |