ՌՀՄ. ՌԴ իշխանությունները պետք է խստորեն պատժեն բոլոր ծայրահեղականներին եւ քսենոֆոբներին26 մարտի 2008 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Ազգայնամոլների հարձակումները ոչ սլավոնական արտաքինով մարդկանց վրա Մոսկվայում արդեն սովորական երեւույթ է դարձել: Խոշտանգում եւ սպանում են Ռուսաստանի խաղաղ եւ անմեղ քաղաքացիներին, Մոսկվայի սովորական բնակիչներին միայն այն պատճառով, որ նրանց ազգությունը կամ այլ տարբերվող գծերը չեն հավանել ծայրահեղական երիտասարդության ղեկավարները»,- Մոսկվայում Քսենոֆոբիայի հարցով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌՀՄ Մոսկվայի կազմակերպության Երիտասարդական ասոցիցիայի ղեկավար Լեւոն Մուկունյանը: Նրա խոսքերով, ՌՀՄ Մոսկվայի կազմակերպության Երիտասարդական ասոցիցիային հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ ազգային հողի վրա սպանությունները սկսել են կատարել դեռահասները` սկսած 12 տարեկանից: «Լրիվ ակհայտ է, որ այս գործընթացում անկայուն հոգեկանով երիտասարդության ներգրավումը պատահականություն չէ: Արմատական-ծայրահեղ երիտասարդությունը օգտագործում է կեղծ հայրենասիրության քարոզչությունը իրենց անձնական շահերում: Որոշ ԶԼՄ-ների եւ Ինտերնետային կայքէջերի շնորհիվ, նացիստները բնակչության շարքերում կարեկցողներ են գտնում: Նաեւ ակնհայտ է, որ իշխանության տարբեր մակարդակներում այս ամենն իր որոշակի հովանավորությունն ունի»,- ընդգծել է Մուկունյանը:Նա վստահ է, որ իշխանությունները եւ իրավապահ մարմինները պետք է ամենախիստ եղանակով ցույց տան ծայրահեղական երիտասարդությանը, իսկ ամենակարեւորը` նրանց հովանավորներին, որ նման հանցագործությունները անպատիժ չեն մնա: «Պետք է նման երեւույթները իրենց արժանի գնահատականը ստանանան քաղաքական ամենաբարձր մակարդակով: Պետք է պետական մոտեցում մշակվի: Այսօր չի ընդունվում մազերի սեւ գույնը, իսկ վաղը չեն ընդունվի գանգի ձեւը, քաղաքական հայացքները եւ բազմաթիվ այլ բաներ, ինչպես արդեն եղել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ ավելի ուշ Գերմանիայում, երբ կատարվեց Հոլոքոստը»,- ասել է ՌՀՄ Մոսկվայի կազմակերպության Երիտասարդական ասոցիցիայի ղեկավարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |