Հյուսիսային Կորեան պատրաստ է քննարկել միջուկային զենքից հրաժարվելու հնարավորությունը![]() 9 ապրիլի 2018 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ պատրաստ են Վաշինգտոնի հետ քննարկել Կորեական թերակղզում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման հնարավորությունը: Ենթադրվում է, որ այդ հարցը կքննարկվի ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպմանը, որը կարող է կայանալ մայիսին: Ըստ Reuters-ի աղբյուրի, Հյուսիսային Կորեայի այդ զիջման մասին հաջողվել է պայմանավորվել երկու երկրների գաղտնի բանակցություններում: Այդպիսով հեռացվել է առաջնորդների հնարավոր հանդիպման գլխավոր խոչընդոտը, գրում է Deutsche Welle-ն: Վերջին ամիսներին Փհենյանը միջազգային շփումների պատրաստակամության նշաններ է ցույց տալիս: Ապրիլի 27-ին պետք է կայանա Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարներ Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի մասնակցությամբ հանդիպումը՝ սահմանամերձ Փհանմունջում: Հարավային Կորեայի պտավիրակությունը կղեկավարի միավորման նախարարը, իսկ հյուսիսկորեականը՝ խաղաղ միավորման կոմիտեի նախագահը: Յուրաքնաչյուր պատվիրակությունում 3-ական անդամ կլինի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |