BBC. ՀՀ-ն ու Ադրբեջանը սելեկտիվ աբորտների քանակով առաջատարների թվում են 9 ապրիլի 2018 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը սելեկտիվ աբորտների քանակով առաջատարների թվում են: 100 աղջկան 104-106 տղա նորմալ համարվող հարաբերակցությանը հակառակ, ըստ ՄԱԿ 2017-ի տվյալների, Հայաստանում ծնվում է 110, Ադրբեջանում՝ 114 տղա: Այդ ցուցանիշն ավելի վատթար վիճակում է միայն Չինաստանում, գրում է BBC-ին: Ինչպես զեկույցի հեղինակները, այնպես էլ կանայք դրա հիմնական պատճառը համարում են գենդերային անհավասարությունն ավանդապաշտ հասարակությունում: Ըստ հետազոտության, որն անցկացրել է ՄԱԿ բնակչության հիմնադրամը, ծնողները նախապատվությունը տալիս են տղաներին, քանի որ տղամարդն է (ըստ 3 առավել հաճախ հանդիպող պատասխանների) տոհմի և ունեցվածքի ժառանգն ու պաշտպանը: Աղջկա ծնվելը ծնողներն ընկալում են որպես ավելորդ բեռ և հաճախ կրթություն չեն տալիս, որպեսզի նրանք աշխատանք գտնեն, անկախ դառնան և օգնեն իրենց ծերության ժամանակ, նշում է պարբերականը՝ Հայաստանից և Ադրբեջանից տարբեր կանանց պատմություններ որպես օրինակ ներկայացնելով, որոնք ստիպված դիմել են հղիության արհեստական ընդհատման՝ իմանալով, որ աղջիկ են ունենալու: Նշվում է, որ վերջին տարիներին երկու երկրների իշխանությունները փորձում են շտկել իրավիճակը: 2016-ին Հայաստանում փոփոխություններ կատարվեցին օրենսդրության մեջ, որոնց համաձայն հղիության արհեստական ընդհատում կարելի է անել միայն մինչև 12 շաբաթական ժամկետը՝ գրավոր դիմում ներկայացնելով: 12-22 շաբաթական հղիության դեպքում աբորտ կարելի է անել միայն ըստ սոցիալական կամ բժշկական ցուցումների: Ըստ մասնագետների, եթե չլինեին այդ փոփոխությունները, ապա մինչև 2050թ. ՀՀ-ում կարվեր մոտ 100 000 սելեկտիվ աբորտ: Ադրբեջանում չկա սելեկտիվ աբորտներն արգելող օրենք, թեև օրինագիծը քննարկվել է միլի մեջլիսում 20011-ից ի վեր մի քանի անգամ: Այն մեկ անգամ ևս կքննարկվի գարնանային նստաշրջանում: Ադրբեջանում ՄԱԿ հիմնադրամի գլխավոր խորհրդատու Ֆարիդ Բաբաևը զգուշացնում է, որ եթե իրավիճակը չշտկվի, գենդերային անհավասարությունը կարող է իսկական ժողովրդագրական աղետի պատճառ դառնալ: Ինչպես նշում են ՄԱԿ-ում, սելեկտիվ աբորտների քանակն աճում է արդեն երեխաներ ունեցող կանանց շրջանում: Այդ խնդիրը հարկավոր է լուծել բացատրական աշխատանքի միջոցով, կարծում են ՄԱԿ-ում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |