ՄԱԿ-ի սակրավորները սկսել են ականազերծել Կիպրոսը բաժանող Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը27 մարտի 2008 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում ՄԱԿ-ի սակրավորները սկսել են ականազերծել Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը: Լեդրան Նիկոսիայի կենտրոնական փողոցն է` կիսված Կիպրոսի խորհրդանիշը: 1974 թվականից ի վեր հույներն ու թուրքերը «կանաչ գծի» շրջանում, որը ՄԱԿ-ի չեզոք գոտին է Նիկոսիայի Լեդրա փողոցում, 17 000 ական են տեղադրել: Ականապատումը հապճեպ է կատարվել, առանց որեւէ համակարգի, կողմերից ոչ մեկը չի ստեղծել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ: Դա լրջորեն բարդեցնում է ականազերծումը: 2004 թ. նոյեմբերից ՄԱԿ-ի մասնագետները Եվրամիության աջակցությամբ ականազերծել են շուրջ 20 ականապատ դաշտեր, մինչ այդ ականազերծմամբ զբաղվել են հունա-կիպրոսյան զինվորականները, հաղորդում է Եվրոնյուսը: Ականազերծման եւ Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը բացելու վերաբերյալ որոշումն ընդունվել է մարտի 21-ին Կիպրոսի երկու մասերի առաջնորդների` Դիմիտրիաս Խրիստոֆիասի եւ Մեհմետ Ալի Թալաթի մարտի 21-ին կայացած հանդիպման ժամանակ: Ակնկալվում է, որ ականազերծումից հետո կապամոնտաժվի նաեւ սահմանային պատը, իսկ շրջակա շենքերը կամրացվեն: Սակայն սակրավորները դեռեւս չեն կարող ասել, թե երբ կբացվի հսկիչ-անձնագրային կետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |