10 ապրիլի 2018 - 10:35 AMT
ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին

Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-ասվում է Բաբլոյանի հայտարարության մեջ, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը:

Ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ 4-րդ նախագահի լիազորությունները։ Կառավարությունը հրաժարական տվեց:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 7-ին ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: «Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը», - նշել է Կարապետյանը։