Արմեն Սարգսյանը մտադիր է առաջին պաշտոնական այցով Մոսկվա մեկնել![]() 10 ապրիլի 2018 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նորընտիր նախագաh Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում Մոսկվա այցելել: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ինքը՝ Սարգսյանը: «Բնականաբար, շատ հետաքրքրված եմ առաջիկայում Մոսկվա այցելել որպես ՀՀ նախագահ: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը Մոսկվա են կատարում: Առայժմ հստակ ժամկետներ չկան», - ասել է նախագահը: Նա նշել է, որ որպես ՀՀ նախագահ իր պարտականությունն է համարում զարգացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Սարգսյանը նաև հաջողություն է մաղթել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային հարթակում, երկրի տնտեսության հետագա զարգացման և քաղաքացիների բարեկեցության ապահովման գործում: Ապրիլի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին: Նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ և տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |