Երևանի արձանները կլվացվեն, QR կոդ-ցուցանակներն էլ՝ կթարմացվեն![]() 10 ապրիլի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, Երևանում կիրականացվեն արձանների լվացման և QR կոդ-ցուցանակների թարմացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչություններին, տուրիզմի բաժնին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և իրականացնել մայրաքաղաքի հուշարձանների լվացման աշխատանքները: Արտաքին ձևավորման վարչությանն ու «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում տեղակայված արձանների QR կոդ-ցուցանակները, ապահովելով դրանց պատշաճ տեսքը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նման ցուցանակներ չունեցող արձանները ևս QR կոդ-ցուցանակներով ապահովելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |