4 ամերիկահայ ԱՄՆ-ի զարգացման մեջ ավանդի համար մեդալի է արժանացել![]() 12 ապրիլի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի 4 ներկայացուցիչ արժանացել է Էլիս կղզու պատվո մեդալին (Ellis Island Medal of Honor), որը շնորհվում է ԱՄՆ ազգային խմբերի ականավոր ներկայացուցիչներին երկրի զարգացման մեջ ունեցած ավանդի համար: 2018-ի դափնեկիրներն են Ջոն Չարլզ Ղալիչնյանը, Վիկեն Սեպիլյանը, Ջոն Բիլեզիկյանը և Լարրի Գագոսյանը: Ամեն տարի դափնեկիրների ցուցակը հրապարակվում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական տեղեկագրում: Մեդալները կհանձնվեն մայիսի 12-ին էլիս կղզում, որը գտնվում է Հուդզոն գետի ակունքում՝ Նյու Յորքի ծովախորշում, որն ԱՄՆ-ում ներգաղթյալների ընդունման ամենամեծ կետն է եղել: Պարգևը սահմանվել է 1986-ին: ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը բանաձև են ընդունել, որով մեդալը ամենահեղինակավորներից մեկն է ճանաչվել ԱՄՆ-ում: Ամեն տարի դափնեկիրների ցուցակը հրապարակվում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական տեղեկագրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |