Վենգեր. Մխիթարյանը կարող է 2 շաբաթից դաշտ վերադառնալ![]() 13 ապրիլի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայում ԲԿՄԱ հետ պատասխան խաղից (2:2) հետո հայտնել է, որ թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզադաշտ կվերադառնա 2 շաբաթից: Մխիթարյանը վնասվածք է ստացել ԲԿՄԱ է հետ ապրիլի 5-ի խաղում, որտեղ անգլիացիները հաղթեցին 4:1 հաշվով: Նա վնասել է ծունկը՝ փոխարինվելով Ալեքս Իվոբիով: Չնայած, որ ավելի վաղ մտավախություն կար, որ Մխիթարյանը չի վերադառնա մարզադաշտ մինչև ԱՊԼ-ում խաղաշրջանի ավարտը, Վենգերը հավաստիացրել է, որ հայ կիսապաշտպանն ավելի շուտ կապաքինվի, գրում է Metro-ն: «Մի մտահոգվեք: Նա շուտով կապաքինվի, երկու շաբաթից պատշաճ մարզավիճակում կլինի: Մենք լավ բժշկական շտաբ ունենք»,-ասել է մարզիչը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մխիթարյանը մի քանի խաղի չի մասնակցի և կկարողանա մարզադաշտ վերադառնալ միայն իր նախկին ակումբի՝ ՄՅՈւ-ի հետ խաղում: Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |