Ադրբեջանը հայկական գորգերը փորձում է որպես իրենը ներկայացնել![]() 14 ապրիլի 2018 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում գործող Հայկական գորգարվեստի ընկերակցությունը, որը զբաղվում է հայկական գորգարվեստի քարոզչությամբ և գորգագործության ավանդույթների պահպանությամբ, հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում ընթացող քարոզարշավի վերաբերյալ, որի շրջանակում Ադրբեջանը փորձում է հին հայկական գործվածքներն ու ձեռագործ գորգերը որպես իրենը ներկայացնել: «Պաշտոնական Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով ադրբեջանական ռեժիմին հարող մասնավոր հատվածի անդամների հետ, քարոզարշավ է սկսել, որն ուղղված է հին հայկական գորգագործության ավանդությների յուրացմանը, դրանք որպես ադրբեջանական ներկայացնելը՝ հոդվածներ հրատարակելով տեղական և միջազգային ԶԼՄ-ներում, ցուցահանդեսներ ու գրքերի հրատարակություններ ֆինանսավորելով, որտեղ հայկական գորգագործությունը ներկայացվում է որպես ադրբեջանական»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է Asbarez-ը: Մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ, որոնց սատարում է Ադրբեջանի կառավարությունը, վերջերս հոդվածներ են հրատարակել, որտեղ հայտնի հայկական գորգերը պատմական Հայաստանի տարբեր շրջաններից, այդ թվում Արցախից, ներկայացվել են որպես «ադրբեջանական արվեստի նմուշներ»: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ադրբեջանի նման կեղծարարությունը հարված է հասցնում միջազգային մշակութային ընկերակցություններին: Հայկական գորգարվեստի ընկերակցությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայկական մշակութային ավանդույթների կեղծումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |