Forbes. «Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը»14 ապրիլի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայկական կոնյակի արտադրության պատմությանն ու ավանդույթներին: Նշվում է, որ Հայաստանը գինեգործության հնագույն հայրենիքն է համարվում, իսկ կոնյակի արտադրությամբ, ըստ լեգենդի, այստեղ սկսել են զբաղվել դեռևս 12-րդ դարից «Արդեն 19-րդ դարի վերջերին Հայաստանում կոնյակի արտադրությունը բարգավաճում էր: Հաշվի առնելով կոնյակի հանրաճանաչությունը Ռուսաստանում և այս երկրի հակագերմանական ու ֆրանսամետ կեցվածքը՝ հայկական բրենդին սկսեց կոչվել «կոնյակ»: Այն այժմ էլ Հայաստանում, Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք երկներում շարունակում է այդպես կոչվել: Հայ արտադրող Նիկոլայ Շուստովը, ով ռուս ցար Նիկոլայ Երկրորդին կոնյակ էր մատակարարում, իրավունք ուներ խմիչքը «կոնյակ» անվանելու», - նշվում է հոդվածում: 1990 թվականին Շուստովի հիմնադրած «Շուստով և որդիներ» ընկերության բրենդին հաղթում է ֆրանսիական Կոնյակ քաղաքի արտադրանքը ներկայացնող ընկերությանը Փարիզի Universal Expo-ում և պաշտոնապես իր արտադրանքն «կոնյակ» անվանելու իրավունք ստանում: Նշվում է, որ այդ իրավունքը չեղարկվում է Երկրորդ Աշխարհամարտի ավարտից հետո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |