2018-ի երեք ամսում մեքենաների ներկրումն աճել է 168%-ով![]() 13 ապրիլի 2018 - 14:39 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին եռամսյակում 3-րդ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրումն աճել է 168%-ով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժինը: Հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13.768 մեքենա, ինչը 8633-ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Երեք ամսում ներկրված մեքենաների մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե 8,86 մլրդ դրամի մուտք է ապահովվել ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 3,18 մլրդ դրամի դիմաց: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |