Ամերիաբանկն արդեն 10-րդ անգամ ստանում է Կոմերցբանկի մրցանակը![]() 13 ապրիլի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն արդեն տասներորդ անգամ Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող STP Award մրցանակին: Կոմերցբանկը Ամերիաբանկին շնորհել է STP Award 2017 Excellent Quality մրցանակը 2017թ. ընթացքում ինչպես հաճախորդների կողմից իրականացված, այնպես էլ միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար: Կոմերցբանկի կողմից ամեն տարի այս մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին` միջազգային գործարքների որակական գերազանց չափանիշների ապահովման համար, այսինքն` փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` STP (Straight Through Processing) եղանակով, որն ապահովում է կատարման առավելագույն արագություն: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |