ՀՀ 4-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են Յուրի Հովհաննիսյանին![]() 14 ապրիլի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին: Ուղերձում մասնավորապես,ասված է.«Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգաց¬ման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդե¬լեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը», հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկտվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հայտնի գիտնականին շնորհավորել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական, կազմակերպչական և մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պետական ատյանների կողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գիտական ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձեր վաստակի և ճանաչման», - ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |